2c4bb930-8e9e-4400-2d2c-08decd1f5434_w1023_r1-1

Գերմանիայի Շտադե քաղաքում հրաձգությունից վեց մարդ է զոհվել | azatutyun.am

azatutyun.am Գերմանիայի հյուսիսում գտնվող Շտադե քաղաքում հրաձգության հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել, հայտնում է տեղական ոստիկանությունը։

Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող երիտասարդական կենտրոնի մոտ։ Սկզբում ոստիկանությունը հայտնել էր հինգ զոհի մասին, սակայն ավելի ուշ նրանցից մեկը հիվանդանոցում մահացել է ստացած վնասվածքներից։

Զոհվածները կենտրոնի աշխատակիցներ էին՝ չորս կին և երկու տղամարդ։ Ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, նրանցից մեկը, ըստ իրավապահների, ենթադրյալ հրաձիգն է։

Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալը 45-ամյա Գերմանիայի քաղաքացի է։

Իրավապահները նշում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառ չունի։ Նախնական վարկածով՝ հրաձգության պատճառը երեխայի խնամակալության շուրջ վեճն է եղել։ Կասկածյալը իր երեք ամսական դստեր խնամակալության հարցով տարաձայնություն ուներ երեխայի մոր հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն