at-s-1

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու | factor.am

factor.am Հունիսի 30-ի առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Մոսկվայի մարզը։ Այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր տելեգրամ ալիքում հրապարակումներով, գրում է Meduza-ն։

Նա անօդաչուների խոցման մասին սկսել է հաղորդել տեղական ժամանակով 4:00-ից։ Լրատվամիջոցը նշում է, որ լուրի հրապարակման պահին Սոբյանինը հաղորդել էր 56 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Հարձակումների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվել։

Անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով փակվել են Դոմոդեդովո և Ժուկովսկի օդանավակայանները։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով մասնավոր տանը հրդեհ է բռնկվել։ Վեց ամսական երեխա է զոհվել, մեկ այլ երեխա և երկու մեծահասակ հոսպիտալացվել են։ Վորոբյովի խոսքով՝ ՀՕՊ ուժերը Դոմոդեդովոյում, Չեխովում, Դուբնայում, Կաշիրայում, Վոսկրեսենսկում, Պավլովսկի Պոսադում, Օդինցովոյում, Բրոնիցիում, Ռամենսկոյեում, Ստուպինոյում, Կոլոմնայում և Եգորևսկում խոցել են 60 անօդաչու թռչող սարք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն