t37iw4eomoua726sxczwvmsi9mcfr5twnvde6cjj

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով

Սահմանադրական դատարանում ընթանում է  2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։

Նիստը փակ ընթացակարգով է:

«Փակ նիստի ավարտից հետո նիստերը դարձյալ կլինեն հրապարակային, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացվի»,-տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:

Սահմանադրական դատարանում ընթանում է Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Դիմումներ են ներկայացրել յոթ քաղաքական ուժեր, իսկ գործը քննվում է միավորված ընթացակարգով։ Գործի քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ից։

Ընտրությունների արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը խորհրդարանում կունենա կայուն մեծամասնություն ու կկարողանա ձևավորել կառավարություն, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նոր ձևավորվող խորհրդարանում կունենա 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն