gzgoevx6d5bmdaozwpisero7r4e0dbfpyxaamejf

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան | armenpress.am

armenpress.am Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցը կկատարի Հայաստան։

Այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վրացի նախարարի այցը տեղի կունենա ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրավերով։

«Այցի ընթացքում Սուլխան Թամազաշվիլին կհանդիպի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ և պատվիրակության հետ միասին կայցելի Հայաստանի ոստիկանության ստորաբաժանումներ, կծանոթանա նրանց գործունեությանը։

Պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարարը նաև կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի,  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն