e34879d7-3c38-4c73-c36a-08debadc7311_w1023_r1

Բաքուն ՀՀ քաղաքացիների համար անանուն տեղեկատվություն տրամադրելու մեխանիզմ է ստեղծում | azatutyun.am

azatutyun.am Բաքուն հատուկ մեխանիզմ է ստեղծում, որի միջոցով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան, առանց իրենց ինքնությունը բացահայտելու, տեղեկատվություն տրամադրել ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհետ կորած անձանց, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ։

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության փոխտնօրեն Շարաֆաթ Հասանովը։

«Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ այն տրամադրած անձը որևէ պարագայում պատասխանատվության չի ենթարկվի»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն