factor.am Մեր տարածաշրջանը հսկայական ներուժ ունի՝ ամրապնդելու իր դերը որպես առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի հանգույց։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 67-րդ լիագումար նիստում։
Նա նշել է, որ Միջին միջանցքի զարգացումը ձեռք է բերել առանձնահատուկ նշանակություն։ Ըստ նրա՝ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավման, լոգիստիկ ցանցերի զարգացման, առևտրի խթանման և բազմամոդալ կապն ամրապնդելու միջոցով մեր տարածաշրջանը կարող է դառնալ տարածաշրջանների և մայրցամաքների միջև գրավիչ ու հուսալի կապող օղակ։
«Ավելի կայուն հարևանությունը բխում է այս ժողովում ներկայացված յուրաքանչյուր երկրի շահերից։ Խրախուսող են Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ջանքերը, որը հեռանկարներ է ստեղծում մեր տարածաշրջանում ավելի լայն կայունության և համագործակցության ընդլայնման համար»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում