«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանի բակում լրագրողների հարցերին ի պատասխան նշեց, որ Փաշինյանին հեռացնելու իրենց գաղտնի պլանը ունեն։
Կարապետյանը նշեց, որ ընդդիմադիր որոշ առաջնորդների հետ արդեն հանդիպում ունեցել է։ Նրա խոսքով՝ հիմա սպասում են ՍԴ որոշմանը, որից հետո տեղի կունենա առաջնորդների հանդիպում՝ քննարկելու անելիքները։
«Եթե մենք ոչ մի բան չանենք, Փաշինյանն ինքն իրեն հեռացնելու է, որովհետեւ իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ», – ասաց Կարապետյանը։
Լրագրողը հարցրեց՝ ընտրություններից՝ հունիսի 7-ից հետո, ինչ ձախողումներ է ունեցել Փաշինյանը, Կարապետյանը պատասխանեց․ «Դե դուք տեսաք․ ակցիզային հարկերը հաջորդ օրը բարձրացրին, կարող եք ուսումնասիրել ինչպես է աշխատում իրենց խոստացած բժշկական ապահովագրությունը»։
Անդրադառնալով ՀԷՑ-ը պետականացբելու երեկվա հայտարարությանը, Կարապետյանը նշեց՝ լուրջ մի ընդունեք․ «Իրենք արդեն ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքերին։ Դուք դա տեսնում եք, բոլոր ցուցանիշները կատաստրոֆիկ են, դրա համար իրենք հիմա շատ ուրախ կլինեին, եթե այդ քայլերը ձեռնարկած չլինեին»։