733157155_1571684924550899_4883404681905828700_n

Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակությունը հյուրընկալվել է Էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունիսի 30-ին ընդունել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (World Organisation for Animal Health) պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Առաքելության հիմնական նպատակն է Հայաստանում իրականացնել PVS (Performance of Veterinary Services), գնահատել Հայաստանի անասնաբուժական լաբորատոր համակարգի կարողություններն ու արդյունավետությունը, կայունությունն ու համապատասխանությունը միջազգային չափանիշներին, ինչպես նաև աջակցել լաբորատոր կարողությունների հետագա զարգացմանը։

Փորձագետների թիմը կուսումնասիրի անասնաբուժական լաբորատոր ծառայությունների կառավարման համակարգը, լաբորատոր ենթակառուցվածքները, ախտորոշիչ կարողությունները, որակի կառավարման համակարգերը, մարդկային ռեսուրսները, ֆինանսական և տեխնիկական ապահովվածությունը, ինչպես նաև լաբորատոր ցանցի դերը կենդանիների հիվանդությունների վերահսկման և սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացներում։

Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի համար PVS-ը հանդիսանում է կարևորագույն գործիք, որը հնարավորություն է տալիս բացահայտել համակարգի ուժեղ և թույլ կողմերը, սահմանել զարգացման առաջնահերթությունները և պլանավորել անհրաժեշտ բարեփոխումները։ Այն աջակցում է կառավարման համակարգի, անասնաբուժական օրենսդրության, հիվանդությունների հսկողության, լաբորատոր կարողությունների, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և մասնագիտական կարողությունների զարգացմանը»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն