405ce73f-1e44-442c-b60e-0a1c918fdecb_w1023_r1

Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր | azatutyun.am

azatutyun.am Ադրբեջանի խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ ընդունել է երկրի տարածքում սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենսդրական փաթեթը։

Դրա համաձայն սահմանվում է «թվային հասունության նվազագույն տարիք»՝16 տարեկան։ Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 16-ը չլրացած Ադրբեջանի բնակիչները զրկվում են սոցիալական ցանցերում անձնական էջեր ունենալու իրավունքից։ 16-ից 18 տարեկանների մուտքը սոցցանցեր և գրառումներ կատարելը արգելված չէ, սակայն պետք է իրականացվի,- «բացառապես ծնողների կամ խնամակալների հսկողության ներքո»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն