Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Սուլխան Թամազաշվիլին ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ»,- նշված է հաղորդագրության մեջ: