factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 30-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատական նիստում, որն անցկացվել է Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ, հայ գերիներին տրամադրվել են թարգմանիչներ իրենց տիրապետած լեզուներով՝ հայերեն և ռուսերեն, ինչպես նաև փաստաբաններ՝ նրանց պաշտպանությունն ապահովելու համար։
Նիստին մասնակցել են, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։
Ելույթ է ունեցել Մելիքսեթ Փաշայանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է չեղարկել վերջինիս նկատմամբ 2026 թվականի փետրվարի 5-ի կայացրած մեղադրական դատավճիռը և արդարացման դատավճիռ կայացնել։ Մելիքսեթ Փաշայանն ասել է, որ աջակցում է իր պաշտպանի արտահայտած դիրքորոշմանը։ Նա նշել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում։
Այնուհետև ելույթ է ունեցել Դավիթ Իշխանյանի պաշտպանը։ Նա դատարանին խնդրել է չեղյալ համարել Իշխանյանի դեմ 2026 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում