jwv7qqg0dlcawwueyonvlb2ak2rohd8sg5yoizkm

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր | armenpress.am

armenpress.am Ուկրաինան և Շվեդիան ստորագրել են 16 հատ Gripen E կործանիչ գնելու վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կործանիչների մատակարարումը Կիև կսկսվի ոչ շուտ, քան 2029 թվականը։

«Այսօր մեր երկրները ստորագրել են 16 Gripen E կործանիչ գնելու համաձայնագիր», – գրել է նա «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Համաձայնագիրը ստորագրվել է Զելենսկու և Շվեդիայի պաշտպանության նախարար Պաուլ Ջոնսոնի միջև Կիևում կայացած հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ 16 ինքնաթիռների մատակարարումները կսկսվեն 2029 թվականին։ Գնումը ֆինանսավորվել է ԵՄ վարկի և Միացյալ Թագավորության աջակցության միջոցով։ Ուկրաինան կստանա ինքնաթիռի համար անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկական օգնությունը և լոգիստիկ աջակցությունը։ Հաղորդվել է, որ ուկրաինացի օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումն արդեն իսկ ընթանում է Շվեդիայում։

Ուկրաինական կողմը նաև ակնկալում է որպես ռազմական օգնություն 2027 թվականի սկզբին Շվեդիայից ստանալ 16 Gripen C/D կործանիչ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն