aa80a523-b20a-40c2-7b39-08decad17715_w1023_r1

Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը | azatutyun.am

azatutyun.am Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։

ԿԸՀ նախագահը քիչ առաջ, անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի երեկվա դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։

Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։

Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն