Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով | armenpress.am

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով | armenpress.am

armenpress.am Թեհրանը, Վաշինգտոնը և Բեյրութը մտադիր են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ Լիբանանում հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով։ Այս մասին Իրանի պետական ​​հեռարձակողին տված հարցազրույցում ասել է Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Լիբանանի պետական ​​ինքնիշխանությունն ապահովելու համար կստեղծվի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի համատեղ կոմիտե։ Մեր երկրի դեսպանը մեր ներկայացուցիչը կլինի այս կոմիտեում», – ասել է նա։

Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը կոչ էր անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-Իրան բանակցությունները հուշագրի իրականացման վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն