Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը | armenpress.am

Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը | armenpress.am

armenpress.am Հուլիսի 1-ից Ղազախստանում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որի շուրջ հանրաքվե էր իրականացվել 2026 թվականի մարտին։ Եկրում առաջին անգամ Սահմանադրությունն ընդունվել է համազգային հանրաքվեով. դրա օգտին է քվեարկել քաղաքացիների 87,15%-ը։

Նոր Սահմանադրությամբ դադարելու է գործել երկպալատ խորհրդարանը, փոխարենը լինելու է միապալատ խորհրդարան՝ Քուրուլթայ, որը բաղկացած է լինելու 145 պատգամավորից։ Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև փոխնախագահի պաշտոնի ստեղծում, խորհրդատվական մարմինների բարեփոխում և այլ փոփոխություններ։

Ինչպես հաղորդում է Kazinform-ը, նոր մայր օրենքի ուժի մեջ մտնելու առթիվ ուղերձ է հղել երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա շնորհավորել է ղազախստանցիներին «իսկապես դարակազմիկ իրադարձության» կապակցությամբ՝ նշելով, որ հանրաքվեում ժողովուրդը կատարել է ճակատագրական ընտրություն, որը տասնամյակներ շարունակ կսահմանի երկրի զարգացման ուղղությունները։

«Այսօր սկսվում է նոր դարաշրջան ինքնիշխան Ղազախստանի պատմության մեջ։ Մենք դուրս ենք գալիս առաջադեմ զարգացման, քաղաքական և տնտեսական բարեփոխումների, լայնածավալ արդիականացման հիմնական ուղու վրա», – ասվում է պետության ղեկավարի ուղերձում։

Օգոստոսին երկրում կանցկացվեն Քուրուլթայի առաջին ընտրությունները, որի արդյունքներով կձևավորվի երկրի նոր խորհրդարանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն