Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը

Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Հայաստանի պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությանը

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին, Հայաստանի ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում Սուլխան Թամազաշվիլին շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել Օպերատիվ կառավարման կենտրոնի, Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին, ինչպես նաև ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։

Օպերատիվ կառավարման կենտրոնում Վրաստանի ներքին գործերի նախարարին ներկայացվել է եվրոպական ստանդարտներով գործարկված 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը մեկ միասնական հարթակում է միավորել Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերի սպասարկումը։

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությանը ներկայացվել են նաև քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային գործառույթները։

Սուլխան Թամազաշվիլին եղել է համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում, որտեղ ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստվածության համար ստեղծված պայմաններին։ Նրան ներկայացվել են նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն