55287eb3-ef12-4d2f-b541-4b8eccd545e4_cx0_cy2_cw0_w1023_r1

Իսրայելում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով | azatutyun.am

azatutyun.am Իսրայելի ոստիկանությունը ԱՄՆ 20-ամյա քաղաքացու է ձերբակալել՝ Իրանի օգտին լրտեսության, այդ թվում՝ Իսրայելում «կարևոր օբյեկտների» լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու մեղադրանքով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Times of Israel-ը և Jerusalem Post-ը, հղում անելով ոստիկանության հայտարարությանը, նշում են, որ տղամարդը կապի մեջ է եղել իրանական հատուկ ծառայությունների գործակալի հետ և, ենթադրաբար, յուրաքանչյուր առաջադրանքի համար մինչև հարյուրավոր դոլարներ է ստացել։

Ըստ ոստիկանության՝ նրան ձերբակալել է Երուսաղեմի շրջանային ոստիկանությունը հունիսի 9-ին։ Պաշտոնապես նրան մեղադրանք կառաջադրվի առաջիկա օրերին։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի մեկնաբանել լուրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն