capture-6-1

Ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. փոխարտգործնախարար | factor.am

factor.am Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այս փուլում TRIPP նախագիծն իրականացնելու համար ռուսական կողմի ներգրավվածության հարց օրակարգում չկա։

Հարցին՝ արդյոք ապագայում կարող է քննարկվել Մոսկվայի մասնակցությունը նախագծին, Սաֆարյանը հրաժարվեց պատասխանել` նշելով, որ չի ցանկանում ապագայի վերաբերյալ սպեկուլյացիաների մեջ մտնել։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ, ուստի նախագծի շրջանակում տարանցման գործընթացները կիրականացվեն ԵՏՄ գործող կանոնակարգերով։

«ԵՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,- նշեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ այդ առումով որևէ խնդիր այս փուլում չի ծագել։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ռուսական կողմը երկկողմ հանդիպումների ընթացքում բարձրացնում է TRIPP-ում իր մասնակցության հարցը, Սաֆարյանը պատասխանեց, որ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգում նման թեմա ներկայումս չկա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն