Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը | armenpress.am

Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը | armenpress.am

armenpress.am Ղազախստանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացնի օգոստոսի 23-ին։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ստորագրած հրամանագրում։

Նշենք, որ հուլիսի 1-ից երկրում ուժի մեջ է մտել նոր Սահմանադրությունը, որով վերացվում է երկպալատ խորհրդարանը։ Միապալատ խորհրդարանը, որը կոչվում է Քուրուլթայ, բաղկացած է լինելու 145 պատգամավորից։ Օրենսդիրների պաշտոնավարման ժամկետը լինելու է 5 տարի։

Նոր Սահմանադրությունը նախատեսում է նաև փոխնախագահի պաշտոնի ստեղծում, խորհրդատվական մարմինների բարեփոխում և այլ փոփոխություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն