fnfievxbs1wthj4irmbckawvdvbqh8hefnacqyou

ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. ԱԺ հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն | armenpress.am

armenpress.am Հայաստանում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի, որ ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի:

Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համահեղինակած ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարակից զեկույցով հանդես է եկել Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը: Պատգամավորը դրական է գնահատել օրենքի նախագիծը:

Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Կառավարության առաջարկներն ընդունվել են նախագծի համահեղինակների կողմից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված տարբերակով օրենքի նախագծին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն