IMG_4863

Սրբուհի Գալյանը պնդեց՝ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող ապացույցներ չեն ներկայացվել | hetq.am

hetq.am Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև գործով երրորդ անձ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը: Նրա փոխանցմամբ՝ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը չեն ներկայացրել կոնկրետ ապացույցներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ արձանագրել՝ խախտումներն  իրականում տեղի են ունեցե՞լ կամ այն ծավալի են եղե՞լ, որ կարող էին ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա:

«Դիմողը պարտավոր էր ապացուցել ոչ միայն ենթադրյալ խախտումների փաստը, այլև դրանց ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա: Դիմողներին սա չի հաջողվել անել»,- նշեց Սրբուհի Գալյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները չեն կարող անվավեր ճանաչվել ենթադրությունների հիման վրա:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահմանը՝ Ս. Գալյանը նշեց, որ հիշատակումները վերաբերում են կառավարության բնականոն գործունեությանը:

«Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը: Չիրականացնե՞ր կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները»,- ասում է ՔՊ կուսակցության ներկայացուցիչը:

Նրա փոխանցմամբ, օրինակ՝ առողջապահության համընդհանուր ապահովագրությանը միտված գործընթացը տարիների պատմություն ունի:

Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ եթե վարչական ռեսուրսն արդեն որոշել էր ընտրության ելքը, ապա ինչու էին լայնածավալ քարոզարշավ իրականացնում: Նրա դիտարկմամբ՝ ՍԴ-ին չի ներկայացվել գեթ մեկ դեպք, որով կհիմնավորվեր վարչական ռեսուրսի ապօրինի օգտագործումը և դրա ազդեցությունը՝ ընտրողի ազատ կամարտահայտության վրա:

Կուսակցության ներկայացուցիչների դիտարկմամբ՝ չկան զանգվածային ընտրախախտումների մասին ապացույցներ, մասսայական արձանագրություններ դրանց վերաբերյալ կամ հանցագործության մասին հաղորդումներ:

Ինչ վերաբերում է օգտագործված ֆինանսական միջոցների սահմանաչափը գերազանցելուն, որը քննարկման առարկա են դարձրել ՍԴ դիմած քաղաքական ուժերը, ապա Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ չի ներկայացվել ապացույց, որ կուսակցությունը կատարել է չհայտարարագրված ծախսեր: Ճիշտ հակառակը՝ ամենաշատ ծախսը հայտարարագրել է հենց ՔՊ կուսակցությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն