IMG_4868

ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային․ ԵՀ նախագահը Բաքու է ժամանել | factor.am

factor.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ ԵՀ նախագահից բացի՝ Բաքվում են նաև Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ու եվրոպացի այլ պաշտոնյաներ։ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է ԵՄ-ի և Ադրբեջանի միջև մի շարք կարևոր ոլորտներում գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։

«ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ խաղաղ և բարգավաճ։ Մենք ցանկանում ենք օգնել կառուցել այդ ապագան։ Ես այստեղ եմ նաև ԵՄ-Ադրբեջան գործընկերությունը խորացնելու համար։ Առևտրից մինչև տրանսպորտ։ Էներգիայից մինչև տնտեսություն»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն