Screenshot 2026-07-01 192913

ԿԸՀ-ն գործել է իրավաչափ, խնդրում եմ մերժել ներկայացված բոլոր դիմումները. Հովակիմյանը դիմեց ՍԴ-ին | factor.am

factor.am Սահմանադրական դատարանում ավարտվեց 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։ Որպես պատասխանող կողմի ներկայացուցիչ՝ վերջում եզրափակիչ ելույթ ունեցավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ վստահեցնելով, որ ԿԸՀ որոշումն ամբողջությամբ իրավաչափ է, իսկ ընդդիմության պնդումները՝ անհիմն։

«Այն, որ Սահմանադրական դատարան դիմելը դա նաև ցանկացած քաղաքական ուժի նաև քաղաքական դիվիդենտ ստանալու միջոց է, դա հասկանալի է, բայց պետք չէ ինստիտուտին հարվածել, որովհետև դա ձեր շահերից չէ: Եվ այո՛, որքան Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն կտա քաղաքական ուժերին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անկախ ապահովելու է, որպեսզի մեր քաղաքացու կամքը ամրագրվի»,- ասաց նա։

Հովակիմյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն վերահաշվարկ է իրականացրել 637 ընտրական տեղամասերում՝ փարատելու համար բոլոր մտահոգությունները։ Արդյունքում, միայն երեք տեղամասում են արդյունքները ճանաչվել անվավեր՝ տեխնիկական և ընթացակարգային լուրջ խախտումների պատճառով՝ օրինակ՝ քվեաթերթիկի բացակայություն կամ ժամից ուշ փակված տեղամաս։ Նա նաև մաթեմատիկական հաշվարկներ ներկայացրեց՝ ապացուցելու համար, որ այդ խախտումները չէին կարող ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա։ Որպես օրինակ նշվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքը, որը «նույնիսկ այդ տեղամասերի ձայների պարագայում չէր հաղթահարի անցողիկ շեմը»։

Ելույթի վերջում Վահագն Հովակիմյանը կոչ արեց Բարձր դատարանին ուժի մեջ թողնել ԿԸՀ-ի թիվ 258-Ա որոշումը և մերժել բոլոր բողոքները։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործել է իրավաչափ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը իրավաչափ է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խնդրում է Սահմանադրական դատարանից մերժել բոլոր դիմումները: Ըստ էության, այս դատավարության ընթացքում դիմողները ոչ թե ընտրական համակարգի գործողություններն են կասկածի տակ դնում, այլ գործնականում կասկածի տակ է դրվում մեր ընտրողի կամքը»,- եզրափակեց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն