qu2fjodu3izyai8g

ԵՄ-ն 200 միլիոն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար | news.am

news.am Եվրոպական միությունը մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնի Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար արված հայտարարության մեջ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մենք ունենք «Գլոբալ ցանց» ներդրումային ծրագիրը, և այդ ծրագրի շրջանակներում մենք մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհ կհատկացնենք Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Դա կարող է հնարավորություն ստեղծել պետական և մասնավոր հատվածների կողմից մինչև 2 միլիարդ եվրոյի ծավալով ներդրումներ ներգրավելու համար։ Նախագծերը կարող են ներառել, օրինակ, Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության ստեղծումը և Բաքվի նավահանգստի զարգացումը»,- ասել է Ֆոն դեր Լայենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն