Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին | 1lurer.am

Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պենզայի մարզում խոցել են ձեռնարկություն, որը, ի թիվս այլ բաների, արտադրում է թևավոր ու բալիստիկ հրթիռների համար սենսորներ, ավիացիոն համակարգերի բաղադրիչներ և տիեզերական հետախուզական արբանյակների համար սարքավորումներ, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Ուկրաինական կողմն այդ օբյեկտն անվանել է «տիեզերական, ավիացիոն և ռազմական սարքաշինության ոլորտում առաջատար ռուսական ձեռնարկություն», որը «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի մաս է կազմում, իսկ դա էլ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի բաղկացուցիչ մասն է: Վնասի չափերը ճշտվում են, հավելել են Ուկրաինայի զինված ուժերում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն