aravot.am «ԿԸՀ ներկայացուցիչներն ամեն կերպ փորձեցին շրջանցել մի շատ պարզ հարց, և դրա ձևակերպման պարագայում կտեսնեինք, որ իրենց կողմից պարզապես վերաքվեարկություն պետք է նշանակվեր։ Ստացվում է՝ հունիսի 7-ի ընտրություններից հետո տվյալների սխալ մուտքագրման պատճառով նախնական արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարվեց, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում 4 տոկոսի շեմը։ Մինչդեռ 4 տոկոսի շեմը չհաղթահարելը իրենց կողմից սխալ թվերը ներմուծելու հետևանքն է»,- ՍԴ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը։
Ըստ Էլինար Վարդանյանի՝ եթե նախնական արդյունքների արձանագրության մեջ ամրագրվեր, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը, այդ դեպքում ԿԸՀ-ն այդ 4 ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո պետք է վերանշանակեր վերաքվեարկություն․ «Ստացվում է, որ ԿԸՀ-ն, իմ գնահատմամբ, դիտավորյալ չի ներմուծել տվյալները, որպեսզի հետագայում մանևրելու հնարավորություն ունենա»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր հուլիսի 1-ին Սահմանադրական դատարանում ավարտվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման գործի քննությունը։
Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի օրվա վերջ։