6a452492ec7d36a452492ec7d417829162426a452492ec7d16a452492ec7d2

Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին | factor.am

factor.am Քննարկել ենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը հաջողությամբ շարունակվում է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մամուլի համար համատեղ  հայտարարությունում։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ փաստացի խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։

«Մենք միակողմանի քայլեր ձեռնարկեցինք՝ ցույց տալու համար, որ սա թղթի վրա խաղաղություն չէ։ Մենք ցույց ենք տալիս, որ մեզ համար խաղաղությունն իրականություն է»,- ասել է նա։

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում։

«Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները Եվրոպական հանձնաժողովի հետ։ Այսօր ԵՀ նախագահի և նրա պատվիրակության հետ քննարկեցինք շատ լայն և համապարփակ օրակարգ։ Եվրամիությունն Ադրբեջանի հիմնական առևտրային գործընկերն է։ Մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին։ Միաժամանակ, Ադրբեջանը նաև Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն