factor.am Վառելիքի պակասի ֆոնին՝ Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու արդյունաբերական աղբյուրների, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրներից մեկի տվյալներով՝ Հնդկաստանից Ռուսաստան է առաքվել 60,000 մետրիկ տոննա բենզին։ Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Ռուսաստան է ուղղվել երկու լցանավ (յուրաքանչյուրը տեղափոխելով 30,000-ից 40,000 տոննա)։ Միաժամանակ, հունիսին Ռուսաստանից Հնդկաստանի հում նավթի ներմուծումը հասել է պատմական առավելագույնի, նշում է Reuters-ը։
Հունիսին Հնդկաստան ներմուծված հում նավթի կեսից ավելին Ռուսաստանից է գնացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում