b2b3e17d-5179-4dd9-62b3-08de3c91433d_w1023_r1

ՌԴ-ն և Ուկրաինան բանակցում են գերիների հերթական փոխանակման շուրջ․ ՌԴ ՄԻՊ | azatutyun.am

azatutyun.am Մոսկվան և Կիևը բանակցում են ռազմագերիների հերթական փոխանակման շուրջ, անձանց ցանկն են մշակվում, ռուսական TACC գործակալության հաղորդմամբ՝ հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Յանա Լանտրատովան։

«Փոխանակման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Հույս ունեմ՝ հերթական փոխանակումը շուտով տեղի կունենա», – պաշտպանի խոսքերն է մեջբերում TACC-ը։

Ռուս պաշտոնյան թեև ժամկետների մասին չի մանրամասնել, սակայն հավելել է, որ «շփումը կա, ցուցակները մշակվում են, աշխատանքներն ընթանում են»։

Ուկրաինացի և ռուս գերիների վերջին փոխանակման մասին հունիսի 26-ին էր հայտնի դարձել։ Կողմերից յուրաքանչյուրը գերությունից 160 մարդու էր ազատ արձակել։

Փոխանակման գործընթացում Արաբական Միացյալ Էմիրություններն էր միջնորդի դեր ստանձնել։ Հայտնի չէ՝ ԱՄԷ-ն այժմ ներգրավվա՞ծ է բանակցություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն