Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին | armenpress.am

Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին | armenpress.am

armenpress.am Լիբանանի հարավի Տյուրոս քաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով զոհվել է առնվազն 60 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է քաղաքի փոխքաղաքապետ Ալվան Շարաֆուդինը։

«Իսրայելի ավիահարվածների ընթացքում լիովին ավերվել է 24 բազմահարկ շենք, ևս հինգը՝ մասամբ վնասվել։ Փլատակների մաքրումից հետո պարզ է դարձել, որ զոհվել է 60 քաղաքացի», – ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ հունիսի սկզբին քաղաքում մնացել էր բնակչության մոտավորապես 10-15%-ը։ Հայտարարված հրադադարից հետո վերադարձել է բնակիչների 89%-ը, բայց կան ընտանիքներ, որոնք զրկվել են օթևանից, և ներկայում իշխանություններն աշխատանքներ են տանում՝ նրանց բնակության վայրով ապահովելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն