6lhbx4hqed_2ycgi

1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ | factor.am

factor.am Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքական որոշումը՝ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին, ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ։ Այն նաև դատապարտել է Իսրայելի հարվածները Լիբանանին և Սիրիային՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ դադարեցնել տարածաշրջանում էսկալացիոն հարձակումները, փոխանցում է TRT Haber-ը։

Ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ՊՆ մամուլի խոսնակ Զեքի Աքթյուրքը հայտարարել է, թե Իսրայելը, որը «տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու ամենամեծ խոչընդոտն է», շարունակում է հարձակումները տարածաշրջանում՝ չնայած Լիբանանի հետ ձեռք բերված համաձայնագրին, ինչպես նաև շարունակում է հարձակումներ իրականացնել Կունեյտրայում և Դարաայում՝ անտեսելով Սիրիայի ինքնիշխանությունը և նրա ժողովրդի կյանքն ու ունեցվածքը։

Աքթյուրքն ասել է, թե Իսրայելի կառավարության, որը Միջազգային դատարանում դատվում է ցեղասպանության համար, և նրա ղեկավարների կողմից, որոնց նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել, 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ընդունված քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան իրենց հանցագործությունները թաքցնելու փորձ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն