bant

Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է | factor.am

factor.am «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մայիսի 11-ից հացադուլ հայտարարած կալանավոր Հայկ Ստեփանյանը երեկ՝ 51-րդ օրը դադարեցրել է այն։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Հարությունյանը, ուսումնասիրելով կալանավորի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը, կրկին քննել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքի հարցը և որոշում է կայացրել այն փոխարինել վարչական հսկողությամբ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Դավիթ Թովմասյանը, հավելելով, որ դատարանի որոշումից հետո Ստեփանյանը հացադուլը դադարեցնելու մասին է հայտարարել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Factor TV-ն մանրամասն անդրադարձել էր Ստեփանյանի գործին և հացադուլ հայտարարելու պատճառների մասին։ Նա ամբաստանյալի աթոռին է հայտնվել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության և խուլիգանության հոդվածների հատկանիշներով։  Ի սկզբանե չի ընդունել առաջադրված մեղադրանքը, բայց հացադուլի դիմել է ոչ միայն այս, այլև անչափահաս երեխաներին  տեսնելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով․ ավելի քան կես տարի է նրանք խնամքի կենտրոնում են։

Մայիսի 11-ին Ստեփանյանը հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով առողջական լուրջ խնդիրներ էին առաջացել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն