Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է | factor.am

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է | factor.am

factor.am Վենեսուելայում հունիսի 24-ի երկրաշարժերից հետո հազարավոր մարդիկ գիշերում են գերբնակեցված ապաստարաններում կամ բաց երկնքի տակ։ Այս պահի դրությամբ՝ պաշտոնապես հաստատվել է 2295 մարդու մահը։ ՄԱԿ-ը գնահատում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են։ Ավելի քան 11,000 մարդ վիրավորվել է, գրում է Euronews-ը։

Նշվում է, որ արտակարգ իրավիճակը բացահայտել է Վենեսուելայում բժիշկների մշտական պակասը, որը տարիների տնտեսական ճգնաժամի, թերֆինանսավորման և զանգվածային արտագաղթի արդյունք է։ Հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները զգուշացնում են ճգնաժամի մասին, որն արագորեն հսկողության տակ չվերցնելու դեպքում առաջիկա օրերին և շաբաթներին ավելի շատ կյանքեր կխլի։

«Գլխավոր խնդիրը, որ մենք տեսնում ենք մոտ ապագայում, վարակներն են  հիվանդների մոտ, որոնք բոլորից երկար են մնում աղետի գոտում։ Մենք արդեն ապրել ենք ծանր տրավմաների մի շրջան, և այն կշարունակվի, բայց հիմա վարակները իրավիճակն ավելի են բարդացնում իրավիճակը»,- ասել է մայրաքաղաք Կարակասի Hospital del Oeste  հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Էուխենիո Կովան։

Բարեգործական կազմակերպությունները նաև զգուշացնում են, որ ենթակառուցվածքներին հասցված լուրջ վնասը կարող է հիվանդությունների բռնկումների պատճառ դառնալ ամենաշատ տուժած տարածքներում։

«Ուժեղ շոգ է, և մեծ մտահոգություն կա վարակիչ հիվանդությունների փոխանցման վերաբերյալ։ Թափոնների կառավարումը լուրջ մարտահրավեր է։ Երբ տեսնում եք ավերածությունների մասշտաբները, դրանց կառավարումը լուրջ անհանգստություն է  առաջացնում »,- ասել է ՄԱԿ-ի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մարդասիրական գործակալության խոսնակ Վերոնիկ Դյուրուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն