factor.am Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Բուհի ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով վերընտրվեց Արմեն Մուրադյանը։
Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հունիսի 26-ին կայացած մրցույթում Արմեն Մուրադյանը միակ հավակնորդն էր և ստացել էր հոգաբարձուների խորհրդի անդամների 19 կողմ ձայն:
Իր խոսքում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ներկայացրեց բուհի վերջին ձեռքբերումները։