news.am Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան ներկայացուցիչը կրկին կոչ է արել իշխանություններին ընդունել մի շարք օրենսդրական միջոցներ՝ զինծառայողների սուր պակասը հաղթահարելու համար՝ զգուշացնելով, որ առանց դրա բանակը կբախվի էլ ավելի լուրջ կադրային խնդիրների, հայտնում է The Times of Israel-ը։
Խոսելով խորհրդարանի Արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի նիստում՝ բրիգադի գեներալ Շայ Տայեբը, որը ղեկավարում է ՑԱԽԱԼ-ի Մարդկային ռեսուրսների վարչության պլանավորման և կադրային ապահովման բաժինը, հայտարարել է, որ բանակին անհրաժեշտ են երեք առանցքային օրենքներ՝ զորակոչի արդյունավետ օրենք, պարտադիր զինվորական ծառայության ժամկետի երկարացում և պահեստազորի մասին նոր օրենք։
Նրա խոսքով՝ կանոնավոր բանակի կադրային ռեսուրսները գրեթե սպառվել են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում