Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին | armenpress.am

Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին | armenpress.am

armenpress.am Վենեսուելայում փրկարարները փլուզված նկուղից դուրս են բերել 43-ամյա անվտանգության աշխատակցի, որն ութ օր մնացել էր Լա Գուայրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի փլատակներում: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այս գործողությունը հույս է արթնացնում որոնողափրկարարական թիմերի մոտ, որ դեռ հնարավոր է մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից:

Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսն աշխատում էր գիշերային հերթափոխով և երկրաշարժի պահին իր փոքրիկ անվտանգության խցիկում է եղել: Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը նրա հետ կապ է հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:

Ֆլորեսը խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել:

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն