news.am Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 11 մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդում է Sana-ն՝ հղում անելով սիրիական բժշկական և ներքին աղբյուրներին։
Առողջապահության նախարարության շտապօգնության և արտակարգ բժշկության ծառայության տնօրեն դոկտոր Ահմադ ալ-Բաքքուրի տվյալներով՝ 14 տուժած դեպքի վայրից՝ ան-Նասր փողոցից, տարհանվել են ալ-Մուջթահիդ հիվանդանոց։ Նրանցից չորսը մահացել են, տասը՝ վիրավորվել։ Եվս մեկ տուժած տեղափոխվել է Սիրիական Կարմիր Մահիկի հիվանդանոց։
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պայթյունը առաջացել է սրճարանի ներսում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պատճառով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում