arm.sputniknews.ru Շվեդիայում ՌԴ դեսպանատան վրա հերթական հարձակման պատճառով ռուսական կողմը հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ–ին, Մոսկվան ակնկալում է, որ շվեդական իշխանությունները ժամանակին կտեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին։ «Վեստի»-ին այս մասին հայտնել է Ստոկհոլմում ՌԴ դեսպան Սերգեյ Բելյաևը։
«Մենք այս դեպքի առնչությամբ (Ռուսաստանի դեսպանատան վրա ԱԹՍ-ների հարձակման կապակցությամբ. խմբ․) հայտագիր ենք ներկայացնում Շվեդիայի ԱԳՆ–ին և հերթական անգամ հույս ենք հայտնում, եթե չասենք՝ պահանջում ենք, որ մեզ տեղեկացնեն հետաքննության արդյունքների մասին»,-ընդգծել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2024 թվականի մայիսից ի վեր Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա արդեն ավելի քան 25 նման հարձակում է եղել։
«Այսօր առաջին դեպքն է, երբ մենք տեսանք բուն անօդաչուն, այն ակնհայտորեն ինքնաշեն սարք է՝ հավաքված 3D-տպիչով տպված դետալներից,- նշել է ռուս դեսպանը։- Կարծում եմ՝ թռիչքի փոքր հեռահարությամբ է, այսինքն՝ այն, կարծում եմ, արձակվել է Ստոկհոլմից»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում