arm.sputniknews.am ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական մարմնի միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց մասնակի։
«Կատարված վարույթային գործողությունների շատ քիչ մասն է առնչվել Արմեն Աշոտյանին: Դատական ակտը կստանանք ու կբողոքարկենք Վերաքննիչ դատարանում: Ամեն անգամ դատարան մտնելիս որոշակի հույսեր ունենում ենք, քանի որ գործը բացարձակ հիմնազուրկ է: Մեկ ամսով կալանավորեցին, երևի քննչական մարմինը պետք է շատ ավելի արագ ու ջանասիրաբար գործի»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Ընդգծեց՝ որոշումը դեռ չեն ստացել: