Մոլդովայի վարչապետ Մունտյանուն հայտնել է, որ հրաժարական է տալիս | news.am

Մոլդովայի վարչապետ Մունտյանուն հայտնել է, որ հրաժարական է տալիս | news.am

news.am Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտնել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ իմ պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշում ընդունեցի հեռանալ», – գրել է Մունտյանուն Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ «անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից, լինի պետական, թե մասնավոր հատվածում»։

Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն