factor.am Ռուսաստանից Հայաստան հերթական տարանցիկ բեռնափոխադրում է իրականացվել Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր Բիլաջարի կայարանից ուղարկվել է 976 տոննա ընդհանուր քաշով ցորենով 14 վագոն։
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 35 հազար տոննա հացահատիկ, մոտ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։
Բացի այդ, մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա AI-92 և AI-95 բենզին։