ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն | arm.sputniknews.ru

ԱԺ պատգամավորները երդման նոր տեքստ ունեն | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Նոր խորհրդարանի պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ Դեռևս գործող 8-րդ գումարման Ազգային ժողովը իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» առաջարկվում է փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:

Երդման տեքստում ավելացել է՝ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):

Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։

Նշենք, որ վերոնշալ նախադասությամբ է իր գրեթե բոլոր ելույթներն ավարտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Օրինագիծը մշակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը և պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն