arm.sputniknews.ru «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի հարցաքննությունն ավարտվել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
«Նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Ձերբակալված չէ, մեղադրանք չի առաջադրվել։ Գործի վերաբերյալ մանրամասներ չեմ կարող հայտնել` նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված»,– ասաց Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է խուզարկությանը, ապա պաշտպանն անձամբ այնտեղ չի եղել, բայց հայտնեց` քննիչներն առգրավել են Երվանդ Բոզոյանի հեռախոսը։
Հիշեցնենք` իրավապահներն առավոտյան «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն էին սկսել։ ՔԿ-ից հայտնել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։