Իսրայելի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է ցեղասպանություն հրահրելու մեջ | shantnews.am

Իսրայելի ԱԳ նախարարը Թուրքիային մեղադրել է ցեղասպանություն հրահրելու մեջ | shantnews.am

shantnews.am Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը ցեղասպանության հրահրում է որակել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունը, ըստ որի՝ Իսրայելն իր վարած քաղաքականության պատճառով միջազգային հանրության համար «խնդիր» է դարձել։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի զզվելի խոսքերը ցեղասպանության հրահրման դասական օրինակ են։ Հրեա ժողովրդին ապամարդկայնացնելը և նրանց «անտանելի բեռի» հետ նույնացնելը պատմության ամենավատ և ամենաարյունալի վարչակարգերին բնորոշ դասական ու սարսափելի հռետորաբանություն է։ Քաղաքակիրթ աշխարհը և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է միանշանակ դատապարտեն Իսրայելը ոչնչացնելու այս բացահայտ կոչը», -գրել է Սաարը X-ում։

Հինգշաբթի օրը CNN Turk-ին տված հարցազրույցում Ֆիդանը հայտարարել էր, որ Իսրայելն ու նրա ժողովուրդն «իրենց քաղաքականությամբ և մտածելակերպով դարձել են մի բեռ, որն այլևս անտանելի է մարդկության համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն