Հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
ՍԴ որոշման հրապարակման ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի ՍԴ ֆեյբուքյան էջի միջոցով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքները Բարձր դատարանում վիճարկում են 7 քաղաքական ուժեր: Գործով քննությունը Սահմանադրական դատարանը սկսել է հունիսի 26-ին,։