armenpress.am Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և շնորհավորել նրան հուլիսի 4-ին նշվող Ամերիկայի անկախության 250-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ ներկայացնելով հեռախոսազրույցի մանրամասները:
Նեթանյահուն հայտարարել է, որ երկու առաջնորդները համաձայնել են շուտով հանդիպել Միացյալ Նահանգներում։
Սպասվում է, որ հանդիպումը կկայանա սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ամենամյա Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։