tert.am Այսօր Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլ անձանց վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական արձանագրությունների վերաբերյալ դիտողություններ, որոնք կցվել են գործի նյութերին։
Դատարանում ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի փաստաբանը՝ նշելով, որ իր պաշտպանյալի ներկայացրած վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հիմնավորված է։
Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է հուլիսի 7-ին։