Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել | armenpress.am

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել | armenpress.am

armenpress.am Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել երեք երկրների միջև երկաթուղային բեռնափոխադրումները։

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հուշագիրը ստորագրվել է հուլիսի 3-ին՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար և երկաթուղային վարչության ղեկավար Ջաբար Ալի Զաքերիի, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի և «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ռովշան Ռուստամովի միջև։

Նշվում է, որ պաշտոնյաները նաև քննարկել են Հյուսիս-Հարավ միջանցքի արևմտյան երթուղու զարգացման հարցը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն