էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը

էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը

Այսօր էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների բողոքարկման գործընթացը: Այս մասին հայտնում են ԳԹԿ-ից:

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բողոքարկման վերջնաժամկետը երկարաձգվել է՝ մինչև հուլիսի 5-ի ժամը 17.00-ն: ՀԷՑ-ից դեռ չեն մեկնաբանել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն