ՍԴ որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան | civilnet.am

ՍԴ որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն. Վարդևանյան | civilnet.am

 civilnet.am Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվեց, որ Հայաստանում չկա սահմանադրական արդարադատություն: Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում:

«Սահմանադրական արդարադատության համար առաջնային է ՍԴ կազմի լեգիտիմության խնդիրը, որը չհաղթահարվեց»,- ասաց Վարդևանյանը:

Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ որոշումը՝ մերժելով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի դիմումները:

Վարդևանյանը չբացառեց, որ Բարձր դատարանի վրա քաղաքական ազդեցություն է եղել:

«ՍԴ դատավորներից մեկի հարցադրումները քաղաքական իշխանության խոսույթից էին, հետևությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Վարդևանյանը:

Վարդեևանյանն անվիճելի է համարում այն, որ հունիսի 7-ին ընտրախախտումներ են եղել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն